Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փարիզի իշխանություններն արգելել են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները Նոտր Դամի շրջանում

Փարիզի իշխանություններն արգելել են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները Նոտր Դամի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաները Սիտե կղզու Փարիզի Աստվածամոր տաճարի շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտությունը հայտնել Է իր Twitter-ում:
«Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի ոստիկանությունն ստորագրել Է հրամանագիր, որով սահմանվում Է անվտանգության պարագիծ, որը ենթադրում Է մարդկանց եւ փոխադրամիջոցների տեղաշարժումների արգելք»,- ասված Է հաղորդագրության մեջ: Անվտանգության պարագծի մեջ են մտնում Մարշ Նյոֆ առափնյակը, Արշեւեշը, Օ Ֆլյորը, ինչպես նաեւ Նոտր Դամ, Սեն Միել եւ Արկոլ կամուրջները: Սույն որոշումն, ինչպես նշել են ստիկանության պրեֆեկտությունում, ընդունվել Է «անվտանգության նկատառումներով»՝ մի քանի օր առաջ տաճարում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
Բացի Սիտե կղզուց, «դեղին բաճկոնավորների» ցույցերն ապրիլի 20-ին արգելված են Ելիսեյան դաշտերում, ինչպես նաեւ Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի՝ Ելիսեյան պալատի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]