Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում հիվանդանոցից դուրս կգրեն 258 գրամ քաշով ծնված մանկիկին

Ճապոնիայում հիվանդանոցից դուրս կգրեն 258 գրամ քաշով ծնված մանկիկին
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում հիվանդանոցից դուրս կգրվի ծծկեր երեխան, որը ծնվել Է աշխարհում ամենափոքր՝ 258 գրամ քաշով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Նագանոյի պրեֆեկտուրայի մանկական հիվանդանոցի բժիշկներին:
Հղիության ընթացքում տղայի մոր մոտ հիպերտոնիա Է զարգացել, եւ բժիշկներն անհանգստացել են նրա ներարգանդային զարգացման համար: Անցյալ տարվա հոկտեմբերին հղիության 24-րդ շաբաթին որոշվել Է նրան կեսարյան հատում անել:
Մանկիկը լույս աշխարհ Է եկել 258 գրամ քաշով: Դա աշխարհում ամենափոքր քաշն Է այն երեխաների թվում, որոնք այնուհետեւ կարողացել են ողջ մնալ եւ նորմալ զարգանալ:
Մոր խոստովանությամբ՝ սարսափելի Էր նրան դիպչելը, այնքան փոքր Էր նա: Բժիշկները նշում են սկզբնական շրջանի բարդությունների մասին: Մասնավորապես, դժվար Էր երեխային կաթոցիչ դնել, քանի որ նրա արյունատար անոթները բարակ Էին ասեղներից:
Այժմ տղայի հասակը 43 սանտիմետր Է, իսկ քաշը՝ 3374 գրամ: Ինչպես սպասվում Է, ապրիլի 20-ին երեխան կարող Է դուրս գրվել հիվանդանոցից:
Աշխարհում արձանագրված Է ընդամենը 24 դեպք, երբ 300 գրամից փոքր քաշով ծնված երեխաներին հաջողվել Է ողջ մնալ: Նրանցից գրեթե բոլորն աղջիկներ են եւ միայն հինգը՝ տղաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]