Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց բաժնետիրական ընկերությունների ու ՍՊԸ-ների մասին օրենքներում փոփոխությունները կատարելու մասին նախագծերը

ԱԺ-ն ընդունեց բաժնետիրական ընկերությունների ու ՍՊԸ-ների մասին օրենքներում 
փոփոխությունները կատարելու մասին նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով անդամ Հայկ Գևորգյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո եղած բոլոր առաջարկներն ընդգրկվել են օրենքի նախագծում:

«Հանձնաժողովի նիստում քննարկումների ժամանակ հնչած բոլոր առաջարկները տեղ են գտել երկրորդ ընթերցմամբ բերված նախագծում: Կարծում եմ՝ ավելացնելու ոչինչ չկա»,- նշեց Գևորգյանը:

Փոփոխությունների նախագիծն ընդունվեց 97 կողմ ձայնով:

Նախագծով առաջարկվում է սահմանափակել դուստր և կախյալ ընկերությունների կողմից հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերի ձեռքբերումը: Առաջարկվում է սահմանել, որ բաժնետերերի ժողովում որևէ դասի արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող որոշում կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը: Սահմանափակումը վերաբերելու է արտոնյալ բաժնետոմսերի համար որոշված շահաբաժինների նվազեցման հաշվարկման և կամ վճարման կարգին վերաբերող փոփոխությունների իրավունքների սահմանափակմանը: Կառավարությունն առաջարկում է նաև, որ բաց բաժնետիրական ընկերություններում տնօրենների խորհրդում լինեն անկախ անդամներ: Անկախ տնօրենի համար առաջարկվում են որոշակի սահմանափակումներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]