Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփն արտասահմանյան հյուրերից առաջինը կայցելի Ճապոնիայի նոր կայսրին

Թրամփն արտասահմանյան հյուրերից առաջինը կայցելի Ճապոնիայի նոր կայսրին
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցով Ճապոնիայում կգտնվի մայիսի 25-ից 28-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mainichi-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարը կդառնա առաջին օտարերկրյա հյուրը, որը հանդիպում կունենա գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի հետ նրա գահակալումից հետո, որը տեղի կունենա մայիսի 1-ին:
Սպիտակ տունը նույնպես հայտնել Է առաջիկա այցի մասին: «Պետական այցը կամրապնդի սերտ կապերը ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ժողովորդների միջեւ եւ կցուցադրի մեր դաշինքի ու գործընկերության կարեւորությունը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը նաեւ հաստատել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Վաշինգտոն առաջիկա այցի վերաբերյալ հաղորդումները:
«Նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ու տիկին Ակիե Աբեին Սպիտակ տանը կընդունեն 2019 թվականի ապրիլի 26-27-ին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Սպասվում Է, որ Աբեն եւ Թրամփը կհավաստեն միջազգային հանրակցոթյան կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներն ամբողջությամբ կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի Փհենյանին ստիպեն իրականացնելու լիակատար միջուկազերծում: Նախատեսվում Է, որ Ճապոնիայի վարչապետն ու ԱՄՆ-ի նախագահը կքննարկեն երկու երկրների առեւտրական հարաբերությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]