Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

«Ֆրանկֆուրտ»-ը, «Չելսի»-ն և «Վալենսիա»-ն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում են


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին «Ֆրանկֆուրտ»-ը, «Չելսի»-ն, «Վալենսիա»-ն, «Արսենալ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վիլիառեալ»-ին: Լատոյի և Պարեխոյի գոլերի շնորհիվ «Վալենսիա»-ն կրկին հաղթեց և երկու խաղում ընդհանուր 5:1 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Լոնդոնի «Չելսի»-ն տանը մրցեց Պրահայի «Սլավիա»-ի դեմ: «Ազնվականները» կարողացան այս խաղում ևս հաղթել «Սլավիա»-ին՝ 4:3: Լոնդոնյան ակումբը շարունակում է պայքարը կիսաեզրափակիչում՝ քառորդ եզրափակիչի երկու խաղում ընդհանուր հաղթանակի (5:3) շնորհիվ:

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի համանուն թիմը մրցեց պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ: «Ֆրանկֆուրտ»-ը պատասխան խաղում հաղթեց պորտուգալացիներին 2:0 հաշվով: Երկու խաղում 4:4 ընդհանուր հաշվի դեպքում արտագնա խաղում խփած գոլի շնորհվի կիսաեզրափակիչ դուրս եկավ «Ֆրանկֆուրտ»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ