Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Վարդան Մինասյանը դժգոհ է առաջնության խիտ խաղացանկից


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դժգոհ է առաջնության խիտ խաղացանկից:

«Բոլոր թիմերի համար էլ դժվար է, ինչ խոսք: Նման գրաֆիկով խաղալը, իսկապես, շատ բարդ է: Խաղերի ժամանակ նկատելի է դառնում, որ ֆուտբոլիստներն իրենց բոլոր հնարավորությունները չեն ցուցադրում և, կարելի է ասել, թարմ ուժերով հանդես չեն գալիս: Նման դեպքերում ֆուտբոլիստների խաղը կախված է լինում իրենց հոգեբանական վիճակից: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բոլոր թիմերն էլ հավասար պայմաններում են, և նման խիտ գրաֆիկը վնասում է առաջնության դիտարժանությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը 27 տուրից հետո գլխավորում է «Արարատ-Արմենիա»-ն, որն ունի 43 միավոր: Երկրորդ տեղում 42 միավորով «Բանանց»-ն է, իսկ եռյակի վերջում «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ն են 40-ական միավորով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ