Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Խելացի անասնագոմերի կառուցման հայտերը 10 անգամ ավելի շատ են. վարչապետ


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանում փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման նկատմամբ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ գևորգյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար տնտեսավարողների կողմից կատարված ներդրումների և ծախսերի մասնակի փոխհատուցում 50 տոկոսի չափով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար 70 տոկոսի չափով։

«Այս փուլում մեզ պետք է իրոք լուրջ խթանել: Լուրջ խթանենք, հետո կմտածենք, թե ոնց ենք հարկում, այսինքն՝ հարկային պոտենցիալ առաջացնել, հետո նոր մտածել հարկման մասին: Այսինքն՝ մեր ակնկալածից խելացի անասնագոմերի նկատմամբ հայտերը մոտավորապես 10 անգամ ավելի շատ են, քան կառավարությունը կանխատեսում էր»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով բարձր որոկի կաթի արտադրության հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կարող է ստացվի այնպես, օրինակ, մենք հիմա ասում ենք բարձր որակի 90 հազար տոննայի կաթի դեֆիցիտ ունենք, որ պարզվի, որ շատ ավելի մեծ է առաջարկը, քան կա պահանջարկ: Բայց սա լրիվ տեղավորվում է մեր ռազմավարության մեջ: Մենք հիշում ենք, որ խնդիր ենք դրել արտահանմանը միտված տնտեսություն կառուցել, հետևաբար, այսօրվանից մենք պետք է այդ հնարավոր ռազմավարությունն ունենանք, թե ինչ հնարավոր արտահանման մեխանիզմներ և ուղիներ կարող են այստեղ լինել»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ