Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Զահլեի քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ապրիլի 18-ին այցելել է Լիբանանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի շրջանակում դեսպանը հանդիպել է Զահլեի առևտրատնտեսական պալատի նախագահի և մի քանի տասնյակ գործարարների հետ, քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

Այցի շրջանակում ՀՀ դեսպանը հանդիպել է Զահլեի քաղաքապետի հետ, որն ամփոփ ներկայացրել է քաղաքի ենթակառուցվածքների և ձեռքբերումների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն և բարձր է գնահատել հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում:

Դեսպան Աթաբեկյանը Զահլեում այցելել է  նաև հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիներ, ինչպես նաև՝ հանդիպել հայ համայնքի հետ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ