Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

ՀՀ դեսպանը հանդիպել է Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 18-ին ՀՀ դեսպանությունում ընդունել է Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, Լիտվայի Սեյմասի պետական կառավարման և ՏԻՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Գուոդա Բուրոկիենեին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր նպաստը կբերի հայ-լիտվական խորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդմանը։

Լիտվայի Սեյմասի պատգամավորը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը և լինել երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության խորացման մասնակիցը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ամիսներին նախատեսվող բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացմանն ու համատեղ միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին և դրանց լիտվական կողմի հնարավոր աջակցությանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ