Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնել է Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն առաջին անգամ նախագահել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։

Ապրիլի 18-ին կայացած ժողովի սկզբում ՀՀ ներկայացուցիչը խմբի անունից Ֆրանսիայի պատվիրակությանը հայտնել է այն հսկայական տխրության մասին, որը համակել է բոլորին՝ Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետալի հրդեհի պատճառով, և Ֆրանկոֆոն խմբի համերաշխությունն է արտահայտել Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ժողովի ժամանակ դեսպան Տեր-Ստեփանյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ-ի միջև համագործակցության խթանումը՝ վստահեցնելով, որ խմբում նախագահող Հայաստանի պատվիրակությունը կաշխատի երկու կազմակերպությունների միջև համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։

Նա նաև ներկայացրել է Ֆրանկոֆոն խմբում Հայաստանի նախագահության ընթացքում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ Ֆրանկոֆոն խմբի կողմից Շառլ Ազնավուրին հարգանքի տուրքի միջոցառումը 2019թ․ ընթացքում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՖՄԿ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության համատեղ միջոցառումը՝ «Ապրել միասին»-ի արժեքները խթանելու վերաբերյալ, 2020թ․-ին։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ