Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Քաղաքացու օրվան նվիրված բոլոր միջոցառումները հավասարապես անցկացվելու են նաև մարզերում


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացու օրը բոլոր մարզերում հավասարապես տեղի են ունենալու նույն միջոցառումները, ինչ Երևանում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն, ով խորհրդատվական մակարդակում օժանդակում է միջոցառումների կազմակերպմանը:

«Կա շատ կարևոր շեշտադրում, որ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները հավասարապես լինելու են բոլոր մարզերում: Բոլոր մարզերում ունենալու ենք նույն այն միջոցառումները, որոնք նաև տեղի են ունենալու Երևանում»,-ասաց Վիրաբյանն ու կարևորեց իրականացվող նախաձեռնությունը, որ միջոցառումները հավասարապես են բաշխվում:

Նա նշեց՝ կցանկանար, որ մնացած պետական տոները  նույնպես նշվեն նաև մայրաքաղաքից դուրս՝ բոլոր մարզերում:

ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստում որոշել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին տրամադրել 124 մլն դրամ:

Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ