Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ապրիլի 19-ին սպասվող իրադարձությունները

Ապրիլի 19-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր` ապրիլի 19-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում լրագրողների հետ կհանդիպի նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա կներկայացնի ոլորտի բարեփոխումները:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով: Ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հայաստանյան նախագահ Լիլիթ Ասատրյանը, համաժողովի աշխատանքային խմբի անդամները կխոսեն օրակարգային հարցերից, բիզնես հանդիպումներից, նոր կապերի հաստատումից:

Լրագրողների հետ կհանդիպի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա կխոսի ներքին և արտաքին քաղաքական հարցերից:

Զարթոնք գյուղում գյուղապետի հրաժարականից հետո կրքերը չեն հանդարտվում: Մի խումբ գյուղացիներ հրավիրված մամուլի ասուլիսում հանդես կգան հայտարարությամբ:

Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում անասնաբուժության ոլորտում, ի՞նչ ծրագրեր են իրականացվում, որո՞նք են միտումները: Լրագրողների հետ հանդիպմանն այս և այլ հարցերին կանդրադառնան սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանը:

Արամ Խաչատրյան  համերգասրահում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և 5th Season խմբի համերգը: Ելույթ կունենան ճանաչված ու սիրված երաժիշտներ « Արթո Թունչբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Սամ Սարյանը, Մակար Նովիկովը:

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի 2019 թվականի առաջնությունն այս տարի անցկացվում է Արցախում: Ֆուտբոլային թիմերը կմրցեն Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերում։ Այսօր հրավիրված ասուլիսում Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի նախագահի տեղակալ Մհեր Ավանեսյանը կներկայացնեն մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]