Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը նախատեսում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք

Կառավարությունը նախատեսում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել 
22 հազար դրամ պետական տուրք

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ցեմենտի տեղական արտադրողների համար մշակել է մրցակցային պայմաններ ստեղծող օրենքի նախագիծ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 18-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք:

«Որպեսզի մենք մի կողմից պայմաններ ստեղծենք, որ տեղական արտադրողը կարողանա մրցել ներմուծվող ցեմենտի հետ շուկայում, բայց մյուս կողմից չսահմանենք այնպիսի կարգավորումներ, որոնք իսպառ կբացառեն ներմուծվող ցեմենտի վաճառքի հնարավորությունը տեղական շուկայում, և այդպիսով դուրս կգան մրցակցությունից, պետք է առաջարկեինք պաշտպանիչ կարգավորման այնպիսի եղանակ, որ տեղական շուկայում իրենք ունենային մրցակցային գներ: Կառավարության կողմից ԱԺ ուղարկված նախագծում առաջարկվել է ներկրվող ցեմենտի դեպքում գործունեությունը որակել որպես ծանուցման եղանակով իրականացվող գործունեության տեսակ, որ հնարավոր լինի կիրառել պաշտպանիչ միջոց և մեկ տոննայի համար կիրառել 22000 դրամ պետական տուրք»,- նշեց Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am