Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Կլոդ Լելուշը Կաննում կցուցադրի «Տղամարդը եւ կինը» ֆիլմի շարունակությունը


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լելուշը Կաննի կինոփառատոնում կցուցադրի «Տղամարդը եւ կինը» իր նշանավոր ֆիլմի, որը «Ոսկե արմավենու ճյուղ» Է ստացել 1966 թվականին, նոր շարունակությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել Է կինոփառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն:

«Կյանքի լավագույն տարիները» ֆիլմը կցուցադրվի մրցույթից դուրս, բայց փառատոնի պաշտոնական ծրագրի մաս կկազմի: Նշվում Է, որ գլխավոր դերերը կխաղան նույն դերասանները՝ Ժան-Լուի Տրենտինիանը եւ Անուկ Էմեն, որոնք ֆիլմում նկարահանվել են ավելի քան 50 տարի առաջ: Բացի այդ, ֆիլմում դերերից մեկը խաղացել Է Մոնիկա Բելուչին: 1986 թվականին Լելուշը թողարկել Է «Տղամարդը եւ կինը. 20 տարի անց» ֆիլմը:

Կինոփառատոնի բացման ֆիլմը կդառնա ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» նոր ֆիլմը. ժապավենը ներկայացվելու Է հիմնական մրցույթում: Կաննի 72-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից մինչեւ 25-ը: Ժյուրին գլխավորել Է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ