Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եթե ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ. Փաշինյանն՝ աղբահանության խնդրի մասին

Եթե ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ. Փաշինյանն՝ 
աղբահանության խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղբահանության խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ փաստացի եղել է մեկ օպերատոր: Այդ մասին կառավարության նիստում անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին ու աղբատար մեքենաներ ձեռք բերելուն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև, եթե մենք ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ: Ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ կան, որ այն ժամանակ այդ մրցույթների հիմքում են կանգնած եղել, այսօր սոցցանցերում փոթորիկներ են առաջացնում, թե սա ի՞նչ է, ինչո՞ւ հարցը լուծված չէ: Հարցը լուծված չէ, որովհետև հազար ձև «արիշ-վերիշներ» եք ունեցել: Պետք է խորանալ ու բոլորը դնել սեղանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Իր հերթին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ օպերատորի նոր մրցույթ անցկացնելու համար պետք է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը: «Խզման դեպքում պայմանագրում կան կոնկրետ կետեր, ընթացակարգ, ու մենք` որպես վերահսկող մարմին, վերահսկելու ենք իրավիճակը, և եթե դրա կարիքը լինի,  օգտագործելու ենք այդ կետերը` պայմանագիրը խզելու համար: Եթե առանց ընթացակարգի խզենք, ընկերությունը դատարանում կպահանջի իր առաջիկա 10 տարիների շահույթը, որը ստանալու էր այստեղ աշխատելու ընթացքում»,- ասաց քաղաքապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]