Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կաննի փառատոնի հիմնական մրցույթում տեղ են գտել Ալմոդովարի, Դարդեն եղբայրների եւ Դոլանի ֆիլմերը

Կաննի փառատոնի հիմնական մրցույթում տեղ են գտել Ալմոդովարի, Դարդեն եղբայրների եւ Դոլանի ֆիլմերը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում տեղ են գտել Պեդրո Ալմոդովարի, Դարդեն եղբայրների, Կսավիե Դոլանի, Թերենս Մալիքի եւ ուրիշների ֆիլմերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն:

Նա նշել Է, որ մրցույթում ներառվել Է Ալմոդովարի «Ցավ եւ փառք» նոր աշխատանքը՝ Պենելոպա Քրուսի եւ Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ: Այն կպատմի նշանավոր կինոռեժիսորի մասին, որը վերլուծում Է իր հարաբերությունները մոր եւ երկրորդ կեսի հետ, ինչպես նաեւ հայտնի ու երջանիկ դառնալու փորձերը:

Բացի այդ, իտալացի Մարկո Բելոկիոն կներկայացնի «Դավաճան» կինոնկարը, իսկ Սելին Սկիյաման՝ «Լեդիի դիմանկարը՝ կրակի մեջ» ժապավենը: Բրիտանացի Քեն Լոուչը կցուցադրի Sorry We Missed You կինոնկարը, իսկ ռումինացի Կոռնելիու Պորումբոյուն՝ Whistlers ժապավենը: Հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն 2017 թվականից հետո Կանն կվերադառնա «Մակաբույծը» նոր ժապավենով: Բելգիացի Դարդեն եղբայրները կներկայացնեն «Երիտասարդ Ահմեդը» կինոնկարը, իսկ կանադացի Կսավիե Դոլանը՝ «Մատիասը եւ Մաքսիմը» ֆիլմը, որտեղ ռեժիսորն ինքն Է գլխավոր դերակատարը:

Իզաբել Յուփերը, Գրեգ Քինիրը խաղացել են Այրա Սաքսի «Ֆրենքի» ֆիլմում: Նաեւ մրցույթում տեղ են գտել Առնո Դեպլեշենի, Մալիքի եւ մյուսների նոր կինոնկարները: «Մի շարք, հնարավոր Է, ամենասպասված ֆիլմերը կներառվեն ծրագրում եւ կհայտարարվեն բառացիորեն փառատոնի նախօրյակին»,-հավելել Է Ֆրեմոն:

Մրցույթից դուրս կցուցադրեն Էլթոն Ջոնի մասին պատմող «Ռոքեթմեն» կինոնկարը՝ Թերոն Էջերթոնի, Ռիչարդ Մեդենի եւ ուրիշների մասնակցությամբ, Կլոդ Լելուշի The Best Years of a Life նոր ֆիլմը՝ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ:

Բացի այդ, Լասիֆ Կապադիան կներկայացնի Դիեգո Մարադոնայի մասին պատմող ժապավենը, իսկ Նիկոլաս Բեդոսը՝ «La Belle Epoque» ֆիլմը:

Վավերագրական սեկցիայում կցուցադրեն Սիրիայի մասին պատմող կինոնկարներ:

Կինոփառատոնի բացման ֆիլմը կդառնա ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» նոր ֆիլմը. ժապավենը ներկայացվելու Է հիմնական մրցույթում: Կաննի 72-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից մինչեւ 25-ը:

Ժյուրին գլխավորել Է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]