Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վենեսուելան վերստին գլխավորել Է Bloomberg-ի՝ աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների վարկանիշը

Վենեսուելան վերստին գլխավորել Է Bloomberg-ի՝ աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելան հինգերորդ տարին անընդմեջ գլխավորում Է Bloomberg գործակալության՝ աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են գործակալության Bloomberg՚s Misery Index սեփական ինդեքսի 2019 թվականի տվյաները: Գործակալության վարկանիշի՝ «դժբախտության» մակարդակով առաջին տասնյակ են մտել նաեւ Արգենտինան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան, Հունաստանը, Ուկրաինան: Գործակալությունն ընդգծում Է, որ այս երկրները շարունակում են տնտեսական դժվարություններ ունենալ եւ թույլ հաջողություններ են արձանագրում գնաճի զսպման եւ գործազրկության դեմ պայքարում:

«Դժբախտության գծով առաջատարների» տասնյակը եզրափակում են Ուրուգվայը, Իսպանիան, Բրազիլիան եւ Սաուդյան Արաբիան: Այս տարի վարկանիշը կազմվել Է գործակալության կողմից տնտեսագետների հարցումների, այլ ոչ թե պաշտոնական վիճակագրության հիման վրա, ինչպես նախորդ տարիներին: Ընդամենը վարկանիշ Է մտել աշխարհի 62 երկիր: Աշխարհի նվազագույն «դժբախտ» տնտեսության կարգավիճակը վերստին ստացել Է Թաիլանդը, նրան հաջորդում Է Շվեյցարիան, իսկ առաջին եռյակը եզրափակում Է Սինգապուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]