1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մակրոնը պատվո մեդալներով պարգեւատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին

Մակրոնը պատվո մեդալներով պարգեւատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով Է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է BFM հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարը հինգշաբթի Ելիսեյան պալատում ընդունել Է հրշեջ ծառայության 270 աշխատակիցների: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ընդամենը կրակի դեմ պայքարին մասնակցել Է մոտավորապես 400 հրշեջ:

Տաճարում հրդեհն սկսվել Է ապրիլի 15-ի երեկոյան: Կրակը ոչնչացրել Է տանիքածածկի մեծ մասը եւ սրածայր աշտարակը: Հրդեհի ենթադրյալ պատճառը վերականգնողական աշխատանքներն են, որոնք սկսվել են մի քանի ամիս առաջ:

Ֆրանսիայի նախագահը ֆրանսիացիներին խոստացել Է վերականգնել Նոտր Դամ դը Պարին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող Է տեւել հինգ տարուց մինչեւ մի քանի տասնամյակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]