Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունը Ռուսաստան կայցելի ապրիլի երկրորդ կեսին

Կիմ Չեն Ունը Ռուսաստան կայցելի ապրիլի երկրորդ կեսին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի կայքը: «Վլադիմիր Պուտինի հրավերով ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը այցով Ռուսաստան կժամանի ապրիլի երկրորդ կեսին»,-ասված Է Կրեմլի կայքում:

ՌԴ պլանավորվող այցն առաջինը կդառնա Կիմ Չեն Ունի համար. ավելի վաղ նա Ռուսաստանում երբեք չի եղել: Նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, ընդհակառակը, քանիցս ՌԴ Է ժամանել հատուկ զրահապատ գնացքով: Ապրիլի 18-ին ավելի վաղ «Ռյոնհապ» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Կիմ Չեն Ունը կարող Է Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման ուղեւորվել սեփական զրահագնացքով:

Գործակալությունը ենթադրել Է, որ Պուտինի եւ Կիմ Չեն Ունի հանդիպումը կկայանա Վլադիվոստոկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]