Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոտր Դամի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել

Նոտր Դամի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոտր Դամի մոտ զբոսաշրջիկների եւ հավատացյալների համար խորհրդանշական փայտե տաճար կարող Է կառուցվել ավերված շինության վերակառուցման ժամանակ: Ապրիլի 18-ին CNews հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել Է Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայր Պատրիկ Շովեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք չենք կարող պարզապես ասել, թե Նոտր Դամը հինգ տարով կփակեն ու վերջ,- նշել Է նա:- Ես հարցնում եմ ինձ. չե՞նք կարող արդյոք ժամանակավոր տաճար կառուցել»: Նրա խոսքով՝ ժամանակավոր տաճարը կարելի կլիներ «կառուցել Նոտր Դամի առջեւի հրապարակում »: «Այդ վայրը կդառնար խորհրդանշական, գրավիչ»,- հավելել Է նա: Ինչպես նշել Է Շովեն, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն պաշտպանում Է իր գաղափարը եւ համաձայնել Է «տրամադրել հրապարակի մի մասը» փայտե տաճարի կառուցման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]