1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փարիզում տրվեց «Ֆրանսիայի կառույցի» մեկնարկը՝ Նոտր Դամի վերակառուցման համար

Փարիզում տրվեց «Ֆրանսիայի կառույցի» մեկնարկը՝ Նոտր Դամի վերակառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Մյուրիել Պենիկոն ապրիլի 18-ին հայտարարել Է «Ֆրանսիայի կառույց» կոչվող նախագծի գործարկման մասին՝ երիտասարդ մասնագետներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը ներգրավելու համար, որը տուժել Է հրդեհից:

«Այսօր մենք մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի եւ կրթության նախարար Ժան Միշել Բլանկերի հետ գործարկում ենք «Ֆրանսիայի կառույցը»»,- լրագրողներին ասել Է աշխատանքի նախարարը շինարարության բնագավառի մասնագետների հետ կայանալիք հանդիպումից առաջ: Պենիկոն պարզաբանել Է, որ նախագծի նպատակն այն մասնագիտությունների ուսուցման առաջարկությունների քանակի մեծացումն Է, որոնք անհրաժեշտ են տաճարի վերակառուցման, ինչպես նաեւ ամբողջ երկրում մշակութային ժառանգության վերականգնման համար: «Սա կոչվում Է «Ֆրանսիայի կառույց» եւ հիմնվում Է առաջին հերթին տաճարի վերակառուցման վրա, բայց այդ հասկացությունն ավելի լայն Է: Եվ դա հնարավորություն կընձեռի ներգրավելու հազարավոր երիտասարդների ամբողջ Ֆրանսիայում»,- նշել Է նախարարը: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում Է տանիքագործներին, ատաղձագործներին, քարագործներին, վիտրաժիստներին, դեկորատորներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]