Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է ետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է ետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի 
պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը գրել է ապրիլի 18-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- գրել է Մարուքյանը:

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածության քննարկման ու ընտրության հարցն ընդգրկված է ԱԺ նիստի օրակարգում: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ