Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բարձրագույն դատական խորհրդում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում

Բարձրագույն դատական խորհրդում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդում ապրիլի 18-ին աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել բոլոր դատարանների աշխատակազմերի ղեկավարների և նստավայրերի պատասխանատուների հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց այն հրատապ խնդիրները, որոնց լուծման գործում կարևոր դեր ու դերակատարություն ունեն դատարանների աշխատակազմերը: Հստակեցվեցին նաև նրանց անելիքները դատական իշխանության անկախության ու արդա­րա­դատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական առաջնա­հեր­թու­թյունների իրացման գործում:

Դատարանների աշխատակազմերի առջև խնդիր դրվեց առանձնակի ուշադրություն դարձնել գործավարության պատշաճ իրականացման, դատավորների համար արդարադատության իրականացման անհրաժեշտ նախադրյալների ապահովման, գոր­ծերի արխի­վավոր­ման, աշխատանքային կարգապահության բարձրացման, թա­փանցիկ աշխատանքի երաշխավորման, թվային արդարադատության և մշտադի­տարկ­ման համակարգերի ներդրմանը նախապատրաստվելու հարցերին:

Բարձրագույն դատական խորհրդի կենտրոնական մարմնի տարբեր ծառայությունների ու առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները քննարկեցին նաև առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ անհետաձգելի անելիքները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]