Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հալեպում վերաբացվել են կուտակիչների եւ մեքենայի յուղի գործարանները

Հալեպում վերաբացվել են կուտակիչների եւ մեքենայի յուղի գործարանները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքում վերաբացվել են ավտոմոբիլների համար կուտակիչների եւ մեքենայի յուղի գործարանները: Շեյխ Սայիդի շրջանում աշխատանքն Է սկսել բեռնատարների, մարդատար ավտոմեքենաների եւ արեւամարտկոցների համար կուտակիչների արտադրության «Համար» գործարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հալեպի ծայրամասում գտնվող ոչ մեծ գործարանը վերականգնել են ավերակներից: Շեյխ Սայիդի արդյունաբերական շրջանը զինյալները գրավել Էին առաջին հերթին: Թանկարժեք սարքավորանքը եւ հաստոցները կողոպտվել են եւ վաճառվել սեւ շուկայում: Գրեթե մեկուկես տարի Է պահանջվել արտադրությունը վերագործարկելու համար: Նաեւ Հալեպում բացվել Է մեքենայի յուղի արտադրության գործարանը Շեյխ Նաջարի շրջանում: «Մինչեւ պատերազմը մենք տարեկան արտադրում Էինք 13 հազար տոննա շարժիչի յուղ, այժմ ծավալները շատ ավելի փոքր են՝ ընդամենը 4 հազար տոննա… Եվ այնուամենայնիվ այս տարի, անցյալ տարվա համեմատությամբ, շատ ավելի լավ Է: Մենք մշտապես մեծացնում ենք արտադրության ծավալները»,- նշել Է գործարանի սեփականատեր Յահյա Խրիտանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]