Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոտր Դամն այցելուների համար փակ չի լինի վերակառուցման ընթացքում. մշակույթի նախարար

Նոտր Դամն այցելուների համար փակ չի լինի վերակառուցման ընթացքում. մշակույթի նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ ավերիչ հրդեհ Է տեղի ունեցել, փակ չի լինի հինգ տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ մտադիր Է տաճարի վերկառուցումն ավարտել հինգ տարում:

«Ոչ, չեմ կարծում»,- ասել Է մշակույթի նախարարը BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատախանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք տաճարը փակ Է լինելու հինգ տարվա ընթացքում: Ընդսմին նախարարը չի ճշտել՝ երբ Նոտր Դամը կարող Է բացվել այցելուների համար: Տաճարում հրդեհն սկսվել Է ապրիլի 15-ի երեկոյան: Կրակը ոչնչացրել Է տանիքածածկի մեծ մասը եւ սրածայր աշտարակը: Հրդեհի ենթադրյալ պատճառը վերականգնողական աշխատանքներն են, որոնք սկսվել են մի քանի ամիս առաջ: Ֆրանսիայի նախագահը ֆրանսիացիներին խոստացել Է վերականգնել Նոտր Դամ դը Պարին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող Է տեւել հինգ տարուց մինչեւ մի քանի տասնամյակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]