Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Facebook-ն ու Instagram-ն սկսել են հեռացնել ԻՀՊԶ-ի անդամների Էջերը


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը եւ նրա դուստր ընկերություն Instagram-ն սկսել են հեռացնել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՊՀԶ) մասնակիցների Էջերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:

Ավելի վաղ Իրանի «Մեհր» գործակալությունը հաղորդել Էր Instagram-ում ԻՀՊԶ-ի որոշ օգտահաշիվների հեռացման մասին: Այս տեղեկավտությունը CNN-ին հավաստել են ընկերությունում, սակայն չեն ճշտել, թե հատկապես ինչ օգտահաշիվներ են հառացվել: Facebook-ի ներկայացուցիչը պատմել Է, որ իրենք այդպես են վարվել ի կատարումն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների: Ապրիլի 15-ին ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը պաշտոնապես ճանաչել Է ահաբեկչական կազմակերպություն, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ