ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունում անցկացվող պլանային ստուգումներին
13:35, 18 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մասնակցում է ապրիլի 16-ից 26-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթերի պլանային ստուգումների եզրափակիչ փուլին և արդյունքների ամփոփմանը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում