1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քննարկվում է աղբահանության երկրորդ օպերատորի հարցը. Վարչապետը կառավարություն հրավիրեց Հայկ Մարությանին  

Քննարկվում է աղբահանության երկրորդ օպերատորի հարցը. Վարչապետը 
կառավարություն հրավիրեց Հայկ Մարությանին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երևան համայնքի կողմից մեկ անձի գնում կատարելու միջոցով աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը:

Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում վատթարացել է աղբահանության վիճակը, և այն ընկերությունը, որն իրականացնում է աղբահանությունը, սեփական միջոցներով ի վիճակի չէ դա անել, քաղաքապետարանն անհրաժեշտ է համարում իր միջամտությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի՞ մեքենա է նախատեսվում գնել:

«Մրցույթով նախատեսված է եղել գնել 24 մեքենա, հայտում ներկայացված է 10 հատ աղբատար հետևի բարձմամբ մեքենա, աղբատար երկու մեքենա ԿամԱԶ մակնիշի` 22 խ/մ ծավալով, 2 հատ աղբատար մեքենա 19խ/մ ծավալով և ևս մեկ ԿամԱԶ մեքենա` 16 խ/մ: Ընդհանուր գումարային մասով` նախատեսվում է 15 ավտոմեքենա», - ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ի սկզբանե պարզ էր, որ «Սանիթեք»-ը չէր կարող պատշաճ կազմակերպել աղբահանությունը, և քաղաքապետարանի ու քաղաքապետի առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, տեխնիկայի ձեռքբերումն էր, որն այլընտրանք չունի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց` որքանո՞վ վստահ լինեն, որ գործընթացն արդյունավետ կլինի: «Թե մենք ունենալու ենք ինչ-որ տարօրինակ մեքենաների հերթական քանակ, որը վաղը կամ մյուս օրը չի օգտագործվելու կամ օգտագործվելու է շատ թանկ», - նշեց Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցով կառավարություն է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին ու հարցի քննարկումը կշարունակվի այն ժամանակ, երբ նա ներկայանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]