Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

ՀԾԿՀ նախագահի թեկնածուն ԱԺ-ին ներկայացրեց ոլորտի իր առաջնահերթությունները


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանն Ազգային ժողովին ներկայացրեց հանրային ծառայությունների ոլորտում իր նախանշած առաջնահերթությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաղրամյանն ԱԺ ապրիլի 18-ի նիստում նշեց, որ բացարձակ անհանդուրժողականություն է դրսևորելու օրենքի խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ:

«Հանձնաժողովը, համագործակցելով բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ, պետք է իր ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքով լծվի հիմնարար առաքելության իրականացմանը, սպառողների և կարգավորող անձանց շահերի հավասարակշռմանը: Իմ թեկնածության հաստատման պարագայում պատրաստակամ եմ ստանձնել անկախ մասնագիտացված կառույցի ղեկավարի պատասխանատու պաշտոնը: Հանձնաժողովի գործունեությունը թիրախավորելու եմ սակագնային քաղաքականության, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ»,- նշեց Բաղրամյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն նշեց նաև մի շարք այլ ուղղություններով, որոնցով աշխատելու է ընտրվելու դեպքում:

ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ