Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Դե Խեան ներողություն է խնդրել թիմակիցներից  


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան ՉԼ քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-ի դեմ խաղի հետո ներողություն է խնդրել թիմակիցներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun հանդեսը: Դե Խեան ներողություն է խնդրել Լիոնել Մեսսիի հարվածից հետո բաց թողած գնդակի պատճառով, երբ արգենտինացու ոչ ուժեղ հարվածից հետո դարպասապահը գնդակը բաց է թողել ձեռքերից:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, հաղթեց և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ: «Բարսելոնա»-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 2018/2019 մրցաշրջանի կիսաեզրափակիչ՝ երկու խաղերի ընդհանուր՝ 4:0 հաշվով հաղթելով անգլիական ակումբին:

 «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայում հաղթել է 5 անգամ: Վերջին անգամ կատալոնացիները գավաթին տիրացել են 2015 թվականին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ