Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն պահանջում Է Փոմպեոյին փոխարինել միջուկազերծման շուրջ բանակցություններում. Yonhap

ԿԺԴՀ-ն պահանջում Է Փոմպեոյին փոխարինել միջուկազերծման շուրջ բանակցություններում. Yonhap
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանությունները պահանջել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին հետ կանչել Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցություններին մասնակցելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:
«Եթե Փոմպեոն շարունակի մասնակցել բանակցություններին, ապա դրանք կարող են ձգձգվել: Ուստի, եթե ԱՄՆ-ի հետ (միջուկազերծման շուրջ) երկխոսությունը վերսկսվի, ապա մենք կցանկանայինք, որ ամերիկյան կողմից մասնակցեր (արտահայտություններում) ավելի զգույշ եւ հասուն մեկը»,-հայտարարել Է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Նա նաեւ դիվանագետին մեղադրել Է Փհենյանի դիրքորոշումը հասկանալու անկարողության մեջ:
Պետքարտուղար Փոմպեոն Միացյալ Նահանգների պատվիրակության մասնակիցն Է եղել փետրվարի 27-28-ին Հանոյում տեղի ունեցած ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովում, որի արդյունքներով կողմերին չի հաջողվել հասնել պայմանավորվածությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]