Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Տոկիո-2020 խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին  


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի` Տոկիո-2020-ի տոմսերն առաջին անգամ վաճառքի կհանվեն մայիսի 9-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեն: Տոմսերը գնելու հնարավորությունը կխաղարկվի հատուկ վիճակախաղի միջոցով: Ցանկության դեպքում երկրպագուները պետք է հատուկ կերպով գրանցվեն Օլիմպիական խաղերի կայքէջում և թողնեն համապատասխան դիմում: Գնորդները պետք է լինեն Ճապոնիայի բնակիչներ: Խաղարկության արդյունքները կհայտարարվեն հունիսի 20-ին:

Իսկ ահա աշնանը կսկսվի տոմսերի վաճառքի երկրորդ փուլը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել  խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում: 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Տոկիո-2020" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ