Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են ՔԿՀ-ներից. Վարչապետը հանձնարարեց հեռացնել կոռուպցիոներներին

Բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են ՔԿՀ-ներից. Վարչապետը 
հանձնարարեց հեռացնել կոռուպցիոներներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են քրեակատարողական հիմնարկներից՝ կապի միջոցներով: Այդ մասին կառավարության նիստում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում:

«Շատ կարևոր է հասկանալ մի բան՝ պարտադիր չէ, որ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ երկրի վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի ու ասի՝ ինչ պետք է լինի: Այդ մարդիկ այսօր ՀՀ-ում ապրո՞ւմ են, թե՝ ոչ, հեռուստացույց նայո՞ւմ են, թե չէ, ելույթներին հետևո՞ւմ են, թե չէ, լրատվությանը հետևո՞ւմ են, թե չէ: Այդ մարդիկ հետևություններ անո՞ւմ են: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկներում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում: Կարո՞ղ եք բացատրել՝ դա ինչ է նշանակում: Եվ այդ ՔԿՀ պետը դեռ շարունակում է աշխատել իր պաշտոնո՞ւմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Ի պատասխան՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդպիսի փաստ իրեն հայտնի չէ, որ որևէ մեկի հանձնուքը չի ստուգվում: «Որևէ մեկի խցի դուռը բաց չէ, որևէ մեկն արտոնյալ չէ: Այո, հայտնաբերվում են արգելված իրեր»,- ասաց նա:

Վարչապետի դիտարկմանը, թե հեռախոսներ է՞լ չկան ՔԿՀ-ներում, Զեյնալյանն արձագանքեց, որ կան, հայտնաբերվում են:

«Հայտնաբերելուց առաջ պետք է դրանց ներս մտնելու ճանապարհները փակել: Որովհետև կարող եմ ասել, որ եթե ավանդույթների մասին ենք խոսում, հայտնաբերում ենք, հետո վերադարձնում ենք: Այսօր բազմաթիվ հանցագործություններ ՀՀ-ում կազմակերպվում են հենց այդ քրեակատարողական հիմնարկներից՝ կապի միջոցներն օգտագործելով»,- ասաց վարչապետը:

Զեյնալյանը նշեց, որ ստուգման սարքավորումներով հագեցված չեն, և շարքային ծառայողների աշխատավարձի ցածր լինելը արդեն իսկ կոռուպցիոն ռիսկեր են: «Մենք մտածում ենք, որ լավագույն տարբերակը խլացնելն է: Գուցե ինչ-որ եղանակով մտածվի յուրաքանչյուր ՔԿՀ-ում այդպիսի մեխանիզմ դրվի՝ խլացնելու համար, որովհետեւ այդ հեռախոսներով մասնակցում են նաեւ ազարտային խաղերի»:

Վարչապետը նշեց, թե առանց ՔԿՀ-ի աշխատողների այդ ամեն ինչը հնարավոր չէ անցկացնել, և պետք է առաջին հերթին, կոռուպցիոն ռիսկերը վերացնելուց առաջ, ազատվել կոռուպցիոներներից:

Նիկոլ Փաշինյանն այս հարցին անդրադարձավ այն բանից հետո, երբ քննարկվում էր Քրեակատարողական հիմնարկներում գործող պահպանության ապահովման ստորաբաժանումների հիմնական եւ ժամանակավոր պահակետերի, ինչպես նաեւ դրանցում ընդգրկված ծառայողների հաստիքային միավորների թվաքանակը ավելացնելու հարցը: Նախագիծը հետաձգվեց մեկ շաբաթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]