Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը եւ Սի Ցզինպինը կարող են առեւտրական համաձայնագիրը մայիսին ստորագրել Ճապոնիայում. Bloomberg

Թրամփը եւ Սի Ցզինպինը կարող են առեւտրական համաձայնագիրը մայիսին ստորագրել Ճապոնիայում. Bloomberg
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կարող են երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի ղեկավարի՝ Ճապոնիա այցի ընթացքում, որը, ինչպես սպասվում Է, կկայանա մայիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Նրա աղբյուրների խոսքով՝ դա այն հնարավորություններից մեկն Է, որոնք դիտարկում են կողմերը: CNBC հեռուստաալիքը նույնպես նշում Է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարների գագաթնաժողովը կարող Է կայանալ Ճապոնիայում: Նրա աղբյուրների խոսքով՝ Պեկինը հանդես Է գալիս Թրամփի եւ Սի Ցզինպինի այդ հանդիպումն Ասիայում անցկացնելու օգտին: ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ավելի վաղ առաջարկում Էին գագաթնաժողովը կազմակերպել Ֆլորիդայի նահանգում Թրամփի Մար-ա-Լագո քաղաքամերձ կալվածքում:
The Wall Street Journal թերթն ապրիլի 17-ին հայտնել Է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը առեւտրական համաձայնագրի վերջնական տարբերակը կարող են ստորագրել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Նրա տվյալներով՝ կողմերը դրանից առաջ մտադիր են անցկացնել կոնսուլտացիաների եւս մի քանի փուլ:
Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթայզերը եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը պլանավորում են Պեկին այցելել մոտավորապես երկու շաբաթից: Դրանից մեկ շաբաթ անց Վաշինգտոն կժամանի Չինաստանի պատվիրակությունը՝ երկրի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]