Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ակնկալվում է, որ ցրտահարություն չի լինի. անձրևները կշարունակվեն  

Ակնկալվում է, որ ցրտահարություն չի լինի. անձրևները կշարունակվեն

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անձրևները շարունակվելու են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Ամսի 20-ին շատ ինտենսիվ է լինելու անձրևը, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են լինելու: Ջերմաստիճանը նվազագույնն իջնելու է գիշերը 3 աստիճան: Ջրերի հետ կապված՝ մենք առաջին ահազանգն ենք ստացել Երվանդաշատ գյուղից, որ այնտեղ գետի ջրերը բարձրանում են ու կարող են դաշտերը ծածկել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարի հետ խոսել է՝ այնտեղ աշխատանքներ է անհրաժեշտ կատարել: «Ակտիվացել են սողանքները. վեց կետում ակտիվ սողանքներ ունենք այսօր, Լոռվա մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտի հոսք դեպի ճանապարհ, մի գյուղի ճանապարհ կարող է փակվել», - ասաց նա:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մոտ 600 հազար տոննա հողատարածքի մասին է խոսքը, որ կարող է լցվել ճանապարհին: «Դրա մաքրելը շատ բարդ կլինի, մենք սրա մասին պետք է մտածենք», - ասաց նախարարը՝ նշելով, որ այլընտրանքային ճանապարհ կա, որի վիճակը վատ է: Ըստ նրա, ակտիվացել են նաև քարաթափումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ կա երկու խնդիր՝ մեկն օպերատիվ խնդիրն է, մյուսն էլ՝ մեխանիզմների հետագա կատարելագործման  հարցը:

«Պարոն Ավինյան, արագ կհավաքվեք, կորոշեք բոլոր տրված տեղեկությունների հետ կապված՝ որտեղ ինչ պետք է արվի, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չունենանք, պետք է գնալ կանխարգելելու եղանակով», - ասաց վարչապետը:

«Կարկուտ եղավ երեկ, բայց դե լավ պրծանք երեկվա կարկուտից», - ասաց Ցոլակյանը՝ ավելացնելով, որ կարկուտ սպասվում է նաև այսօր և վաղը:

Գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ կարկուտը երեկ սարսափելի չի եղել, և լուրջ վնասներ չկան:

«Մենք կարո՞ղ ենք ասել, որ ցրտահարության վտանգը հաղթահարել ենք, թե՞ վտանգ կա», - հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Ցոլակյանն ասաց, որ ապրիլի 20-ին և 21-ին ջերմաստիճանը կիջնի ամենաշատը, բայց «99 տոկոսով սպասում ենք, որ վտանգ չի լինի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]