Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. քննչական կոմիտեն պարզում է դեպքի հանգամանքները

Պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել.  քննչական 
կոմիտեն պարզում է դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. դեպքի հանգամանքները պարզվում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Այս պահին քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննիչներն այս պահին հիվանդանոցում են, աշխատում են և կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ շուտով կպարզվի, թե որտեղ է եղել դեպքը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ  հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվում է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]