Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կուբան, Վենեսուելան եւ Նիկարագուան անխուսափելիորեն կկործանվեն. Բոլթոն

Կուբան, Վենեսուելան եւ Նիկարագուան անխուսափելիորեն կկործանվեն. Բոլթոն

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ապրիլի 17-ին հայտարարել Է, որ Լատինական Ամերիկայի երեք երկրներ՝ Կուբան, Վենեսուելան եւ Նիկարագուան, անխուսափելիորեն կկործանվեն: Բացի այդ, Բոլթոնը քննադատության տարափ Է տեղացել Կուբայի վրա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանից ոչ շատ առաջ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը Վենեսուելայի Կենտրոնական բանկը ներառել Է պատժամիջոցների ցուցակներում: Դա արվել Է, որպեսզի «կանխվի Վենեսուելայի վարչակարգի կողմից դրա (երկրի Կենտրոնական բանկի) օգտագործումը որպես վենեսուելական ակտիվների կողոպտումը եւ վարչակարգի կոռումպացված ներկայացուցիչների հարստացման համար պետական հիմնարկությունների շահագործումը շարունակելու միջոց»: Բացի դրանից, ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակներում են հայտնվել Նիկարագուայի բարձրաստիճան անձինք: Նրանց թվում Է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի որդին եւ երկրի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլիոն՝ «կոռուպցիոն ֆինանսական գործառնությունների եւ Օրտեգայի վարչակարգին օժանդակելու պատճառով», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]