Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Լիվերպուլ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Լիվերպուլ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլ»-ը հյուրընկալվեց «Պորտու»-ին, նորից հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ (1:4):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու ակումբներն էլ հադիպման մեկնարկում չօգտագործեցին իրենց պահերը մինչև 26-րդ րոպե, երբ Մանեն առաջ մղեց «Լիվերպուլ»-ին: Առաջին կեսում վիճակագրությամբ առավելությունը «Պորտու»-ի կողմն էր, բայց թիմերը հանգստի գնացին 0:1 հաշվով՝ հօգուտ անգլիական ակումբի:

Երկրորդ կեսի 65-րդ րոպեին, «Լիվերպուլ»-ի երկրորդ գնդակն հեղինակեց Սալահը, բայց 4 րոպե անց՝ 69-րդ րոպեին, «Պորտու»-ից Միլիտաոն կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղակեսի վերջնամասում՝ 77-րդ րոպեին, «Լիվերպուլ»-ը խփեց երրորդ գնդակը: Աչքի ընկավ Ֆիրմինոն, հետո էլ իր հերթին աչքի ընկավ Վան Դիկը: Երկու խաղերի 1:6 հաշվով ՉԼ կիսաեզրափակիչ դուրս եկավ «Լիվերպուլ»-ը:

Կիսաեզրափակչում կմրցեն «Բարսելոնա»-«Լիվերպուլ» զույգը:

«Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայում հաղթել է 5 անգամ: Վերջին անգամ 2005 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]