Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պերուի նախկին նախագահն ինքնասպանության փորձից հետո վախճանվել է

Պերուի նախկին նախագահն ինքնասպանության փորձից հետո վախճանվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձերբակալման փորձի ժամանակ իրեն վիրավորած Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան վախճանվել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:

Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:

Պերուական հեռուստաընկերությունների տեղեկություններով, որոնք վկայոչում են բժիկներին, քաղաքական գործչի սիրտը երեք անգամ կանգ է առել:

Միջադեպը տեղի Է ունեցել Լիմայում նրա տանը: Ըստ նախնական տվյալների, Գարսիան կրակել Է իր պարանոցին: Նախկին նախագահին տեղափոխել են Լիմայի հիվանդանոց: 
Գարսիան Պերուի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է երկու անգամ՝ 1985-1990 թվականներին եւ 2006-2011 թվականներին: 
Պերուում Գարսիային կասկածում են Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից կաշառքներ ստանալու մեջ: Լատինական Ամերիկայում այդ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարներ Է ծախսել բարձրաստճան պաշտոնյաների, նախարարների ու նախագահների կաշառելու համար պետական շահավետ պարտավորագրեր ստանալու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]