Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում. փոխվարչապետ

«Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի 
գնում. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում: Այդ մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի այն հարցին, թե արդյոք այդ ընկերությունում առաջիկայում սպասվում է օպտիմալացում:

Նրա խոսքով՝ խոսքը «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումների մասին չէ: «Աշխատանքի օպտիմալացում, եթե լինի էլ, պետք է կատարվի կառավարման համակարգի զարգացման հաշվին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման կրճատումները տրամաբանական են:

Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ մամուլում հազարավոր մարդկանց առաջիկա կրճատումների մասին հայտնված հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:

Պատգամավորի խնդրանքին՝ քայլեր ձեռնարկել կրճատումների կանխման համար, Գրիգորյանն ասաց, որ իշխանությունների գործողությունները պետք է ողջամտության շրջանակում լինեն ու չպետք է հանգեցնեն գազի նոր գնաճին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]