Քաղաքապետարանը և տեղի համատիրությունն ապամոնտաժել են Խորենացու փողոցում ինքնակամ կառուցված տաղավարը
18:16, 17 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորենացու փողոց, 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կոոպերատիվի կողմից:
Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:
Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում