Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Դեսպան Մկրտումյանն ընդունել է Արգենտինայի Միգրացիայի հարցերով ազգային տնօրենին


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանությունում ապրիլի 16-ին դեսպան Էսթերա Մկրտումյանն ընդունել է Արգենտինայի Միգրացիայի հարցերով ազգային տնօրեն Խոսե Օրասիօ Գարսիային (José Horacio García):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիայի ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարները, ներառյալ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և այդ շրջանակներում աշխատանքային միգրացիայի կազմակերպման մեխանիզմներին և կարգավորումներին՝ ՀՀ դեսպանը կարևորել է հարավամերիկյան շուկայի՝ MERCOSUR-ի շրջանակներում Արգենտինայի փորձը և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ իրականացնել երկուստեք փորձի փոխանակման նպատակով արգենտինացի պաշտոնյայի այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Արգենտինայում և Հայաստանում միգրացիոն տարաբնույթ հոսքերին, միգրանտների և փախստականների ինտեգրման քաղաքականություններին և իրականացվող ծրագրերին։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ