Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

ԵՄ-ն հանդես Է գալիս Կուբայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ եւ պատրաստ Է պաշտպանել իր ընկերություններին


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հանդես Է գալիս Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանման դեմ եւ պատրաստ Է դրանցից պաշտպանել իր ընկերություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդեր Վինտերշտայնը:

«Եվրամիությունն իր ընդդիմությունն Է հայտնում Կուբայի դեմ ԱՄՆ-ի միակողմանի առեւտրական միջոցների նկատմամբ եւ պատրաստ Է եվրոպական ընկերություններին պաշտպանել դրանց գործողությունից: Մենք պատրաստ ենք պատասխան միջոցներ ձեռնարկել»,-հայտարարել Է նա: Ավելի վաղ ապրիլի 16-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնական աղբյուրներ, հայտնել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է ապրիլի 17-ին հայտարարել Կուբայի, Վենեսուելայի եւ Նիկարագուայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր Է թույլատրել՝ ամերիկյան դատարաններ հայցեր ներկայացնել այն օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք բիզնես են վարում Կուբայում եւ վերահսկում են այն սեփականությունը, որն անցյալում Կուբայի իշխանությունների կողմից բռնագրավվել Էր մասնավոր սեփականատերերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ