Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանի իննամյա բնակչուհին 1 մլն դոլար Է շահել վիճակախաղով

Հնդկաստանի իննամյա բնակչուհին 1 մլն դոլար Է շահել վիճակախաղով
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում իննամյա հնդկուհին 1 մլն դոլար Է շահել Millennium Millionaire վիճակախաղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press Trust of India գործակալությունը: Պարզվել Է, որ հաջողակ Էր 0333 համարով վիճակախաղի տոմսը: Հետաքրքրական Է, որ ավելի քան վեց տարի առաջ՝ 2013 թվականի հունվարին, ճիշտ նույնպիսի վիճակախաղի տոմսն աղջկան օգնել Էր շահելու McLaren Coupe սուպերքաը: Ինչպես նշում Է գործակալությունը, աղջկա հայրը 2004 թվականից գնում Է Millennium Millionaire ամենամյա վիճակախաղի 0333 համարով բոլոր սերիաների տոմսերը, բայց դրանք նրան հատուկ շահումներ չեն բերել: Հաջողությունը նրան ժպտաց, երբ նա որոշեց վիճակախաղի տոմսերը ձեռք բերել իր կրտսեր դստեր անունով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]