Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Քիմ Քարդաշյանը մասնակցել է Կալիֆորնիայի համալսարանում հոր անունը կրող կենտրոնի բացմանը


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA) հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի անունը կրող` Կերակրափողի առողջության կենտրոնի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Մենք արդեն մեկ տարի է՝ պատրաստվում էինք այս արարողությանը: Իմ ցանկությունն է, որ մյուս ընտանիքները կարողանան ունենալ ավելի շատ տեղեկություն, ինչը թույլ կտա կենտրոնանալ առողջության ու հիվանդության կանխարգելման վրա»,- նշել է Քարդաշյանը:

Արարողությանը ներկա են եղել նաև Ռոբերտ Քարդաշյանի առաջին կինը՝ Քիմի մայր Քրիս Ջեները և նրա մյուս դուստր Քլոեն:

Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ կերակրափողի քաղցկեղից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ