Նոտր Դամի համար նվիրատվությունների հանգանակություն են բացել Ֆրանսիայի կառավարության կայքում
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարության կայքում հայտնվել են հղումներ, ըստ որոնց բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հրո ճարակ դարձած՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հրդեհից հետո, որն ավերեց Նոր Դամ դը Պարի տաճարի մի մասը, բազմանում են վերակառուցման միջոցների հանգանակության ակցիաները: Չորս կառույցներ պետության հետ աշխատում են, որպեսզի յուրաքանչյուրին թույլ տրվի մասնակցել այդ գանձի վերականգնմանը»,- ասված Է կայքի հաղորդագրության մեջ: Այդ կազմակերպություններն են դարձել՝ Ազգային հուշարձանների կենտրոնը (Centre des monuments nationaux), Նոտր Դամ հիմնադրամը (Fondation Notre-Dame), Ժառանգության հիմնադրամը (Fondation du Patrimoine) եւ Ֆրանսիայի հիմնադրամը (Fondation de France):
Միջոցների հանգանակությանը նվիրված Էջերում նշված են հաստատագրված գումարներ, որոնք սկսվում են 30 եվրոյից, բայց կա նաեւ պատուհան կամավոր չափով գումարի մուծման համար: Նվիրատվության փոխարեն բարեգործը հնարավորություն կստանա կրճատելու իր հարկային վճարումները:
Բացի դրանից, միջոցների հանգանակություններ են կատարվում միանգամից մի քանի առցանց-հարթակներում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող Է բացել իր «գանձանակը» ցանկացած կարիքների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում