Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն հրապարակել Է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող Է մաքսատուրք դրվել

ԵՄ-ն հրապարակել Է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող Է մաքսատուրք դրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը հրապարակել Է ԱՄՆ-ից ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող Է 20 մլրդ դոլարի մաքսատուրք դրվել՝ ի պատասխան Boeing ընկերությանը ԱՄՆ-ի պետական սուբսիդիաների տրամադրման: Ցուցակն ապրիլի 17-ին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը տարածել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշումից հետո, ըստ որի ԱՄՆ-ի 12 մլրդ դոլարի չափով այդ սուբսիդիաները խախտել են ազնիվ մրցակցության սկզբունքը եվրոպական Airbus-ի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցուցակը ներառում Է ապրանքների ընդարձակ ցանկ՝ ինքնաթիռներից եւ քիմիական նյութերից մինչեւ ագրարային արտադրանք, ներառյալ սառեցված ձուկը, ցիտրուսային մրգերը եւ կետչուպը,-ասված Է ԵՀ-ի փաստաթղթում:-Եվրահանձնաժողովը բաց Է մնում այս խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]