1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ucom-ը գործարկեց iPhone-ների թարմացման հնարավորությունը

Ucom-ը գործարկեց iPhone-ների թարմացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom ընկերութունը հնարավորություն է տալիս իր այն բաժանորդներին, ովքեր վերջին 6-18 ամսվա ընթացքում Ucom-ից ձեռք են բերել iPhone սմարթֆոններ, նորացնել դրանք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ucom ընկերությունից, առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է հանդիսանալ Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների կամ Ամսական բաժանորդագրությունների առնվազն 1 տարվա բաժանորդ: Բաժանորդները կկարողանան հանձնել հին iPhone-ը և ձեռք բերել նորը բացառապես Ucom ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման  կենտրոնում։ Թարմացման  ենթակա iPhone-ի արժեքը կորոշվի գործարքի ժամանակ։

«Ուրախ եմ, որ կարող ենք Ucom ընկերության բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ ու նոր հնարավորություններ, որոնք մինչ այդ հասանելի չէին հայաստանյան սպառողներին։ iPhone-ը թարմացնելու հնարավորությունը համաշխարհային լայն տարածում ունի և անպայման պետք է իրականացվեր նաև մեր ընկերության կողմից», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ առաջարկը հասանելի է միայն ֆիզիակական անձանց, իսկ այլ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]