Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալիայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով

Իտալիայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 
թեմայով  համաժողով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում ապրիլի 16-ին  տեղի է ունեցել  «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել  Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին ապրիլի 10-ին Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար։ Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ու ճանաչման գործընթացը շարունակական է, ինչը պետք է լուրջ ազդակ լինի առ այն, որ այդ հարցում ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում:

Նա ավելացրել է, որ այս քայլով իտալական կողմը վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով ստանձնած իր հանձնառությունները և պարտավորությունները ու հավատարմությունը համամարդկային արժեքներին։

Ելույթներով հանդես են  եկել Իտալիայի քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման կարևորությունը Իտալիայի հասարակական-քաղաքական շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ապագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]