Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Կոտայքի մարզում առաջիկայում վերելակների գործարան կհիմնվի


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզում առաջիկայում կհիմնվի վերելակների գործարան, որտեղ նախատեսվում է արտադրել տարեկան 2000-3000 վերելակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ վերելակները կստեղծվեն ինչպես ներքին շուկայի սպառման, այնպես էլ արտահանման համար:

Կոտայքի մարզպետը «XinJiang TianShan Elevator Manufacturing» չինական ընկերության հետ հուշագիրը ստորագրել է 5 ամիս առաջ:

«Այս պահին ունենք 5 արտադրատարածք, որոնք նախնական հավանության են արժանացել հայաստանյան ներկայացուցչության կողմից: Սպասում ենք չինական պատվիրակության այցին, որպեսզի իրենց մասնագետները վերջնական ընտրությունը կատարեն և ներկրեն հոսքագծերը: Մոտավորապես հաշվարկել ենք վերելակների պահանջարկի մարզի ունեցած պոտենցիալը, գումարած դրան այլ տարածաշրջանների քաղաքային ու այդ թվում մայրաքաղաքում ունեցած իրացման հնարավորությունները»,- նշեց Պետրոսյանը:

Վերջինս հավելեց նաև, որ բիզնես նախագծի գերնպատակներից մեկն է ԵԱՏՄ շուկայում ներկայացնել Հայաստանում արտադրված վերելակները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ